Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Զարեհ Սինանյանը ԱՄՆ-ում մեծ կապեր ունի և դրանք օգտագործելու է ի շահ Հայաստանի

25 Հունիս, 2019 12:08
Զարեհ Սինանյանը ԱՄՆ-ում մեծ կապեր ունի և դրանք օգտագործելու է ի շահ Հայաստանի

 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ում մեծ կապեր ունի և դրանք մոբիլիզացնելու է ՝ ի շահ Հայաստանի։ 

«31 տարուց ավելի բնակվել եմ այնտեղ, 20 տարի հասարակական գործով եմ զբաղվել, 7 տարի քաղաքական ընտրված պաշտոնյա եմ եղել, մեծ կապեր ունեմ ու դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի»,- ասաց Սինանյանը:

Աշխատանքային առաջին քայլերը Սինանյանը պատկերացնում է Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը, ասում է՝ ունի ռազմավարական ծրագիր, որը կկարողանա օգտագործել այդտեղ․ 

«Այն ամենամեծն է, այն աշխարհագրականորեն ամենասփռվածն է, հոգեբանորեն ու ֆիզիկապես ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ։ Ճիշտ, լավ աշխատանքի դեպքում իրենք ոչ միայն ամնամեծ պոտենցիալն են կազմում Հայաստանի համար, այլ նաեւ շատ այլ դիվիդենտեր կարող է Հայաստանը ստանալ, մենք էլ կարող ենք իրենց օգնել շատ հարցերում»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին