Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզպետը՝ իր և Մասիսի քաղաքապետի հարաբերությունների մասին

25 Հունիս, 2019 12:01
Արարատի մարզպետը՝ իր և Մասիսի քաղաքապետի հարաբերությունների մասին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօր՝ հունիսի 25-ին, Մասիս քաղաքում անդրադառնալով իր և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հարաբերություններին, ասաց, թե իրենց մոտ զուտ աշխատանքային հարաբերություններ են․ «Բոլոր համայքների ղեկավարների հետ ստացվում է աշխատելը, եթե պատրաստ են աշխատելու»։

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին  լուրերին,  Սարգսյանն ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն վարչապետը։

Հարցին, թե ինչո՞ւ չի առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Գարիկ Սարգսյանն ասաց, որ դա իր որոշումն է եղել դեռևս 2016 թվականից։

«Կուսակցական շարքերը պետք է առաջ գան, հետ գնան, մարդիկ հնարավորություն ունենան առաջադրվելու ու, քանի որ տեղերը սահմանափակ են, մենք պետք է հնարավորություն տանք մեր մյուս կուսակցական ընկերներին նույնպես լինելու վարչության անդամ», - նշեց ՔՊ-ական  մարզպետը։

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին