Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան

25 Հունիս, 2019 10:00
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տեւած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։ 
118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի եւ Վրաստանի պատերազմների հարցը այս կառույցում այսքան երկար եւ այսքան դրամատիկ չէր քննարկվել։ 
Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել եւ, կարծում եմ, դրամման Ստրասբուրգի խորհրդարանում այսօր շարունակվելու է։ 
Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» եւ սպառնաց լքել ԵԽԽՎ-ն»։ 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին