Կարևոր իրադարձություններ

90-ականները եղել են իսկական թալանի տարիներ. Ռոբերտ Քոչարյան

24 Հունիս, 2019 23:28
90-ականները եղել են իսկական թալանի տարիներ. Ռոբերտ Քոչարյան

Այս իշխանությունից հետո այլ իշխանության համար առաջին հերթին խոցելու են դառնալու նրանք, ովքեր հարստացել են 90-ականների սկզբին: «5-րդ ալիքին» տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 «Նրանք խոցելի են դառնալու այն ժամանակ, երբ այս իշխանությունն այլևս չլինի իշխանություն: 90-ականները եղել են իսկական թալանի, անհասկանալի սեփականաշնորհումների, ստվերային տնտեսության հսկայական ծավալի տարիներ: Այն ժամանակ հարստացած յուրաքանչյուր մարդու եթե հարցնես՝ որտեղի՞ց քո հարստությունը, բացատրություն չի ունենա»,- ասաց նա:
 

Լրահոս

Դիտել ավելին