Կարևոր իրադարձություններ

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է գլխավոր դատախազին ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. պարզաբանում

24 Հունիս, 2019 23:21
Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է գլխավոր դատախազին ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. պարզաբանում

Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձել է հրապարակմանը, թե ՀՀ գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վերաբերյալ:

 «Հրապարակված նյութում տեղ գտած կիսատ տեղեկությանն ի հետևանք թյուրընկալման և սխալ մեկնաբանությունների առիթ չտալու նպատակով տեղեկացնենք, որ Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է հունիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել հաղորդում հանցագործության մասին: Դիմումն ամբողջությամբ տեղադրում ենք ստորև, որում լիարժեքորեն արտացոլված է եղելությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ տեղեկությունների՝ հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու իր ղեկավարծ ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը:

 

Լրահոս

Դիտել ավելին