Կարևոր իրադարձություններ

Ո՞րն է ժողովրդի նկատմամբ սիրո իսկական դրսևորումը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի

24 Հունիս, 2019 23:04
Ո՞րն է ժողովրդի նկատմամբ սիրո իսկական դրսևորումը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի

Ժողովրդի սերը շատ տատանվող երևույթ է, ժողովրդի սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է: 5-րդ ալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ գործող իշխանությունը կես քայլն արդեն արել է:

«Ես կարծում եմ՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակն ամեն օր բարձրանա, ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, երեխեքին հագցնելու համար խնդիր չունենա, դպրոց ուղարկելու, կերակրելու. սա է ղեկավարի, առաջնորդի սերի արտահայտության հիմնական բաղադրիչը»,- ասաց նա:
 

Լրահոս

Դիտել ավելին