Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ

24 Հունիս, 2019 22:58
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչ: Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը: Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը 1/8 եզրափակչում մրցեց և հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևին: Հարությունյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 26-ին:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր: Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին