Կարևոր իրադարձություններ

Շնորհիվ ԱԺ պատգամավորի՝ կանխվել է բազմազավակ ընտանիքի՝բնակարանից վտարելու փորձը. Shamshyan.com

24 Հունիս, 2019 22:50
Շնորհիվ ԱԺ պատգամավորի՝ կանխվել է բազմազավակ ընտանիքի՝բնակարանից վտարելու փորձը. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանում ժամանկավորապես կանխվել է բազմազավակ ընտանիքի, այդ թվում 3 մանկահասակ երեխաների՝ բնակարանից վտարման փորձը։ Քաղաքացի Աիդա Արզումանյանը, չունենալով դատարանի վտարման որոշում, Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության անդամների հետ փորձել է ներխուժել Աղբյուր Սերոբ 11/2 շենքի բնակարաններից մեկը։ Վերը նշված բնակարանը պատկանել է քաղաքացի Է․ Արզումանյանին, ով 2012 թվականի մարտ ամսին նոտարի վավերացմամբ և վկաների ներկայությամբ նվիրատվության պայմանագրով իր սեփական բնակարանը հանձնել է Տ․ և Թ․ Թարխանյաններին։

2012 թվականի նոյեմբեր ամսին Է․ Արզումանյանը մահացել է։ 2013 թվականին ի հայտ է եկել Է․ Արզումանյանի հեռավոր բարեկամուհին, ով նախկին դատական համակարգի վարքերից ու բարքերից օգտվելով կարողացել է անվավեր ճանաչել 2012 թվականի մարտ ամսին կնքած նվիրատվության պայմանագիրը։ Դատարանը, Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, անհայտ դրդապատճառներից ելնելով, ցուցաբերելով պայծառատեսության հնարքներ, գործունակ Է․ Արզումանյանի մահվանից 5 տարի անց որոշել է, որ գործունակ Է․ Արզումանյանը, պայմանագիրը կնքելու պահին չէր կարող գիտակցել իր գործողությունների իրավական հետևանքները։

Այսինքն, դատավորը, դե ֆակտո, Է․ Արզումանյանին, հետմահու, տարիներ անց ճանաչել է անգործունակ, ինչը հակասում է վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռներին։ Հարկ է նշել, որ Աիդա Արզումանյանը արդեն իսկ հայցով դիմել է դատարան՝ վերոնշյալ ընտանիքին վտարելու համար։ Հայցը գտնվում է ընթացիկ վարույթում։ Այսօր Արաբկիր վարչակական շրջանի ոստիկանության աշխատակիցները, առանց դատարանի վտարման որոշման, իրենց վերապահելով դատարանի գործառույթը, փորձել են բռնի ուժ կիրառելով վտարում իրականացնել։

Եվ դա վերջիններիս կհաջողվեր, եթե քաղաքացիների ահազանգով նշված վայր չժամաներ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում հաջողվեց բանակցությունների միջոցով ժամանակավորապես կասեցնել բազմազավակ ընտանիքի՝ առանց դատարանի որոշման վտարումը։

 

Լրահոս

Դիտել ավելին