Կարևոր իրադարձություններ

Կաքավ որսացող տղամարդը բերման է ենթարկվել

24 Հունիս, 2019 22:10
Կաքավ որսացող տղամարդը բերման է ենթարկվել

Հունիսի 23-ին ոստիկանության Կապանի բաժնի, Սյունիքի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողների եւ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին Ճակատեն բնակավայրից բերման է ենթարկվել 39-ամյա մի տղամարդ: Նրա վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է կաքավ տեսակի թռչուն:

Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը բացատրություն է տվել, որ կաքավը որսացել է նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, Ճակատեն բնակավայրի հարակից տարածքից, իր որսորդական հրացանով:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին