Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 129 դեպք

24 Հունիս, 2019 22:05
ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 129 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 21-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 129 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 32, անձնական ունեցվածքի գողության 23, խարդախության 18, թմրամիջոցի հայտնաբերման 10, ծեծի 6, սպառնալիքի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, սպանության սպառնալիքի 3, յուրացման կամ վատնման և ավտոմեքենա փախցնելու 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքն անզգուշությամբ վնասելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելու, փաստաթղթի կեղծիքի, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 55 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին