Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինված ուժերի հին ու նոր սպառազինությունների ցուցադրություն Գյումրիում. Shantnews.am

24 Հունիս, 2019 19:46
ՀՀ զինված ուժերի հին ու նոր սպառազինությունների ցուցադրություն Գյումրիում. Shantnews.am

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հին ու նոր զինատեսակների ցուցադրություն է կազմակերպել Գյումրիի N զորամասը:

Հայկական զինված ուժերի սպառազինության ցուցադրության հանդիսավորությամբ բացվել է զինվորական նվագախմբի տղաների կատարմամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

 

Տեխնիկայի ցուցանմուշները 1970-ականներից մինչև նոր սերնդի սպառազինություններն են: Վերջին մեկ-երկու տարում զինված ուժերի զինանոցում եղել են նաև համալրումներ ռուսական արտադրության հրթիռային համակարգերով: Առաջին անգամ Գյումրիում ցուցադրության էր հանվել ռուսական նորագույն արտադրության հակատանկային հրթիռային զինտեխնիկան:

 

Մարտավարատեխնիկական հնարավորությունները զգալիորեն գերազանցում են մինչ այս զինված ուժերի սպառազինությունում եղած «Ֆագոտ»-ի ցուցանիշները:

«Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրը կիրառելու, ինչպես նաև տեխնիկական ներքին բնութագրի գաղտնիքներին հայկական բանակի զինվորները արդեն տիրապետում են:

Նոր դասի զինտեխնիկայի կողքին ցուցադրվել է նաև հինը: Ավելի քան 50 տարվա արտադրության թնդանոթն էր, որը նորագույն սպառազինության բազայում դեռևս չի զիջում իր դիրքերը:

«Կոնկուրս» հակատանկային կառավարվող  հրթիռային համալիրը ևս հին սերնդի, բայց կիրառության մեջ գտնվող այն զինատեսակներից է, որը գործածության է դրվել պատերազմական իրավիճակներում: «Կոնկուրս» ռեակտիվը բազմաֆունկցիոնալ է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին