Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Ռեժիսոր-պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանենց տանը 6-րդ օրն է՝ ջուր չկա

24 Հունիս, 2019 19:02
Ռեժիսոր-պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանենց տանը 6-րդ օրն է՝ ջուր չկա
Վեց օր շարունակ ջրի ճնշումը շատ ցածր է եղել,կարելի է ասել ջուր չենք ունեցել՝ անդրադառնալով օրերով ջուր չունենալուն ,-ասաց ռեժիսոր,պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը.

«Մի քանի օր շարունակ ջրի ճնշումը շատ ցածր էր: Ջուրը ծորում էր և օրվա ընթացքում՝ կտրվում: Զանգեր եմ կատարել 1-85 համարով տեղեկացրել եմ:Առաջին անգամ ի գիտություն ընդունեցին , ասացին՝ կփոխանցեն համապատասխան մարմիններին: Հաջորդ օրը զանգահարեցին ճշտելու՝ կարգավորվե՞լ է խնդիրը, թե՞ ոչ,ասացի, որ չի կարգավորվել: Դրանից հետո էլ զանգեր չեն եղել: Հաջորդ օրը, կրկին, զանգահարեցի, նորից, ի գիտություն վերցրին»:

Արտյոմ Հակոբյանը բազմիցս զանգահարել է«Վեոլիա Ջուր»,սակայն հարցին լուծում չի տրվել, անգամ ֆեյսբուքյան պաշտոնական էջին է նամակ գրել.

«Պատասխանը ստացել եմ այսօր: Հինգերորդ, թե վեցերորդ օրն ա: Ստացա պատասխան՝ որ ճնշման կարգավորիչը շարքից դուրս է եկել, հիմա վերանորոգում ենք, Խոստացան,որ այսօր 18:00-ին խնդիրը կկարգավորվի» :

Shabat.am-ը հետաքրքրվեց արդյո՞ք հաճախ են խնդիրներ առաջանում ջրի հետ կապված, որին ի պատասխան Հակոբյանն ասաց.
«Լինում են խնդիրներ,օրվա ընթացքում ջուրը անջատվում է: Ամիսը մեկ անգամ կարող է՝ ջուրը կտրվի: Զանգում եմ համապատասխան համարով՝ հասկանալու համար պլանայի՞ն անջատում է, թե՞ ոչ ասում են, որ պլանային անջատում չի, նշում են վթար է տեղի ունեցել, կարգավորում են: Վթարային անջատումներ հաճախ են լինում, իսկ ամռան շոգին դա ընդունելի չէ»,- նշում է Հակոբյանը:
 
Հիշեցնենք, որ երեկ ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուներին վերջինիս հրավիրելով իրենց տուն:
 
Հեղինակ՝ Աննա Ղազարյան
 
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին