Կարևոր իրադարձություններ

2018թ. Հայաստանից ՌԴ է տեղափոխվել շուրջ 48 հազար միգրանտ

24 Հունիս, 2019 18:32
2018թ. Հայաստանից ՌԴ է տեղափոխվել շուրջ 48 հազար միգրանտ

Ռուսաստանի վերլուծական կենտրոններից մեկը վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա հաշվարկել է, թե որ երկրից քանի միգրանտ է 2018 թվականին տեղափոխվել ՌԴ:

 Ըստ հետազոտության արդյունքների` ՌԴ տեղափոխված յուրաքանչյուր չորրորդ միգրանտը Ուկրաինայից է: Չնայած դրան 2017 թվականի համեմատ 2018-ին ուկրաինացի միգրանտների թիվը նվազել է 8,3 տոկոսով:

Երկրորդ տեղում Ղազախստանն է: Անցած տարի այս երկրից Ռուսաստան է տեղափոխվել 72,1 հազար մարդ կամ 2017-ի համեմատ 0,6%-ով ավելի: Տաջիկստանից տեղափոխվել է 67,9 հազար մարդ (աճը՝ 7%):

Չորրորդ տեղում Ուզբեկստանն է՝ 55, 3 հազար մարդ (նվազումը՝ 13,6%): Հայաստանը այս ցուցակում հինգերորդն է: Անցած տարի Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 48,4 հազար միգրանտ: 2017թ. համեմատ ցուցանիշը նվազել է 0,97 տոկոսով:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին