Կարևոր իրադարձություններ

Ինչու Վրաստանում խորացավ ներքաղաքական ճգնաժամը

24 Հունիս, 2019 18:30
Ինչու Վրաստանում խորացավ ներքաղաքական ճգնաժամը

Ընդդիմությունը ակտիվորեն օգտվեց այն փաստից, որ ռուս պատգամավորը Թբիլիսիում էր ՝ Վրաստանում կատարվող իրադարձություններին,- մեզ հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Նրանք կարողացան որոշ հակառուսական հարցերի շուրջ հավաքվել փողոցում, բողոքի ցույցեր սկսել պառլամենտի շենքի, հյուրանոցի դիմաց, որտեղ Ռուսաստանի պատվիրակությունն էր մնում: Դրա ֆոնի վրա կարելի է ասել, որ նրանք, օգտագործելով այդ ամենը, ընդլայնեցին և սկսեցին ներքաղաքական խնդիրներ լուծել: Առաջին օրը եղավ փորձ՝ պառլամենտի շենքի գրավմամբ, որտեղ այդ քայլի պատասխանատուները ընդդիմադիր քաղաքական գործիչներն էին: Եղավ հակառակ պատասխանը՝ Ներքին գործերի նախարարության հատուկ միջոցներ կիրառվեցին»:

Վրացագետը անդրադարձավ հունիսի 21-ին տեղի ունեցած բավականին լուրջ իրադարձությանը, որից հետո մի քանի հարցեր փոխվեցին:

«Ընդդիմությունը բողոքի ակցիաների ներկայացուցիչների հետ իրենց դիրքերը կորցրին: Դրանից հետո շեղվեց օրակարգը: Փորձեցին ներքաղաքական պայքարի մեջ բերել դժգոհություն: Որոշ շրջանակներ՝ ավելանալով բողոքի ակցիայի մասնակիցներին, ինչ- որ չափով այդ ամենը շեղեցին դեպի դուրս: Բողոքի ակցիան հակառուսական ուղվածություն ստացավ: Միևնույն ժամանակ քննարկվում էին նաև ներքաղաքական կոնկրետ հարցեր հրաժարականնրի մասով, պառլամենտական ընտրություններ անցկացնելու հարցով և համակարգի փոփոխության, որ Վրաստանը անցներ համամասնական ընտրական համակարգի»,-ասաց Մելիքյանը:

Այսօր իշխող թիմը երկրորդ քայլը արեց, առաջինը դա պառլամենտի նախագահի հրաժարականն էր, և այսօր արդեն որոշում կայացվեց, որ ընտրությունները կանցնեն,ոչ թե խառը համակարգով, այլ՝ համամասնական.

«Այսօրվա քայլը հիմնական պահանջն էր,ոչ թե միայն պառլամենտական ընդդիմադիր ուժերի, այլ՝ բոլոր ընդդիմադիրների,ինչը, իմ կարծիքով, կազդի նրա վրա,որ կմարի դժգոհությունը և ակցիաների մասնակիցների թիվը կպակասի: Այս պարագայում ընդդիմությունը կփորձի աշխատել, որ հասնի Ներքին Գործերի նախարարի հրաժարականին,բայց իմ կարծիքով դա տեղի չի ունենա,նրանք կսահմանափակվեն իրենց ձեռքբերումներով»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը:

Հեղինակ՝  Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին