Կարևոր իրադարձություններ

Մանկավարժական համալսարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել. պարզաբանում

24 Հունիս, 2019 18:02
Մանկավարժական համալսարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել. պարզաբանում

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ տեղում իրականացրած անհրաժեշտ բոլոր ուսումնասիրություններից հետո որևէ արտահոսք չի հայտնաբերվել:

Այսօր մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել գազի արտահոսք, որի արդյունքում 60 ուսանող և աշխատակից է տարհանվել:

Տեղեկացնում ենք, որ տարերային տարհանում տեղի չի ունեցել, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդոր է եղել ուսանողներին լքել շենքի տարածքը:

ԱԻՆ-ի՝ տեղում իրականացրած անհրաժեշտ բոլոր ուսումնասիրություններից հետո որևէ արտահոսք չի հայտնաբերվել: Ուսումնական պրոցեսը վերականգնվել է 1 ժամ անց: Ինչ վերաբերում է հոսպիտալացված ուսանողուհուն, վիրջինս բուժզննումից անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա ինքնազգացողությունը բավարար է:

 

Լրահոս

Դիտել ավելին