Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանցիներին զայրացրել է, որ lenta.ru-ն բարոյականության մասին անդրադարձում հայուհիներին գովել է, ադրբեջանուհիներին՝ «վարկաբեկել»

24 Հունիս, 2019 17:57
Ադրբեջանցիներին զայրացրել է, որ lenta.ru-ն բարոյականության մասին անդրադարձում հայուհիներին գովել է, ադրբեջանուհիներին՝ «վարկաբեկել»

Ռուսական lenta.ru կայքի թղթակից Կոնստանտին Դվորեցկին ներկայացրել է կովկասցի կանանց բարոյականության և կենցաղի վերաբերյալ ուշագրավ հոդվածաշար, որում մանրամասն անդրադարձ է կատարել հայուհիների և ադրբեջանուհիների բարոյական կերպարներին:

Ադրբեջանական minval.az-ին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ ռուս լրագրողը «վարկաբեկել է» իրենց կանանց, մինչդեռ հայուհիների վերաբերյալ ավելի հարգալից է արտահայտվել և գովել է:

«Խոշոր քաղաքներում բնակվող և ֆինանսապես ապահովված կանայք կազմակերպում են աղմկոտ երեկույթներ, որտեղ ալկոհոլը գետի պես հոսում է: Նրանք դուրս չեն գալիս կոսմետոլոգների սենյակներից և հենց ամուսինների քթի տակ երիտասարդ սիրեկաններ են պահում: Մինչդեռ գյուղերում առաջվա պես գերիշխում են նահապետական ավանդույթները: Այդ ավանդույթներից մեկն առանձնակի ամուր է. նորապսակների սենյակի դռան մոտ հավաքվում է կանանց խորհուրդը, որը պետք է ամուսնական առաջին գիշերվանից հետո ուսումնասիրի սավանը»,-ադրբեջանուհիների մասին գրել է Դվորեցկին:

Հեղինակը հավելել է, որ ամուսնալուծված կնոջ համար Ադրբեջանում շատ բարդ է նորից ամուսնանալը, քանի որ ինքն այլևս «աղջիկ չէ»:

«Այս պատճառով երկրում բավականին տարածված է հիմենոպլաստիկան՝ կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունը»,-նշել է հեղինակը:

Ինչ վերաբերում է հայուհիների մասին անդրադարձին, ապա հեղինակը դրանում գրել է. «Նրանք հարգում են ավանդույթները, աշխատում են կույս ամուսնանալ, ենթարկվում են ամուսնուն և նրա հարազատներին, սիրում են սեղան գցել, շատ լավ պատրաստում են և հետևում են նորաձևությանը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին