Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

10 Հունիս, 2019 15:40
Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Ամերիաբանկում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ամերիաբանկի համագործակցության մասին պայմանագրի ստորագրման արարողությունը: Ամերիաբանկը միացավ ֆուտբոլի ֆեդերացիային որպես Գլխավոր գործընկեր:

Պայմանագրի ստորագրումը սկիզբ դրեց ֆեդերացիայի և Բանկի միջև համագործակցությանը, որը շարունակվելու է մինչև 2021թվականը: Ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործակցությունը խթանելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացումը:

Բանկի աշխատակիցները մեծ ոգևորությամբ դիմավորեցին նաև Հայաստանի 2018թ. լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլիին, այս հանդիպման վերաբերյալ տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

 

Լրահոս

Դիտել ավելին