Կարևոր իրադարձություններ

Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը

24 Հունիս, 2019 14:26
Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական ամառային 7-րդ խաղերի երրորդ ջահը վառվեց Ացախի Տիգրանակերտում: Այս մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: Պարգև սրբազանն արարողության կարևորությունն ընդգծեց հայի ինքնությունը շատ բարձր պահելու առումով։

«Նման միջոցառում Արցախում անցկացնելը շատ մեծ նշանակություն ունի: Մենք ոգեկոչում ենք անցյալի փառքն ու նշում ներկայի ձեռքբերումները, արցախյան հաղթանակները: Սերունդների համար կարևոր ձեռքբերում է սա»,-նշեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը վառեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ, պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Արթուր Աղասյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին