Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» դեմ քվեարկեց գործադիրի ներկայացրած «Փաստաբանության մասին» նախագծին

24 Հունիս, 2019 12:21
«Իմ քայլը» դեմ քվեարկեց գործադիրի ներկայացրած «Փաստաբանության մասին» նախագծին

Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց։ Այս օրենքը կարգավորում է փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները, Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն կազմակերպելու եւ իրականացնելու, փաստաբանական մասնագիտական միավորում ստեղծելու եւ այն կառավարելու, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու կարգերը, եւ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

Օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։  Ինչպես հայտարարեց խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ մի շարք ընթացակարգային խնդիրներ կային։

Կարապետյանը հայտնեց, որ երկրորդ ընթերցմանն ընդառաջ խմբակցություններն իրենց առաջարկները ներկայացրել են հանձնաժողովի նիստից օրեր եւ ժամեր առաջ, եւ կառավարության ներկայացուցիչը ժամեր առաջ է ծանոթացել դրանց հետ։ Ըստ Կարապետյանի՝  նախագծում տեղ են գտել առաջարկություններ, որոնք չեն քննարկվել հանձնաժողովում, որից հետո Կառավարության ներկայացուցիչը ասել է, որ որոշ խնդրահարույց հարցեր տեխնիկապես առաջ են քաշել, բայց կայքում նախագիծն այն տարբերակով է, ինչ առաջ էր։

«Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից եւ իրավական փորձաքննության արդյունքները եւս չեն քննարկվել»,-նշեց Կարապետյանը՝ առաջարկելով նախագծին դեմ քվեարկել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին