Կարևոր իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ Արամ Կարախանյանը նոր պաշտոնի է նշանակվել

24 Հունիս, 2019 12:17
Վարչապետի որոշմամբ Արամ Կարախանյանը նոր պաշտոնի է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվել է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Կարախանյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»:

Հիշեցնենք, որ մինչ այս նա զբաղեցրել է  անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին