Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում գազի արտահոսքի դեպքի մասին

24 Հունիս, 2019 11:36
Նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում գազի արտահոսքի դեպքի մասին

ԱԻՆ-ի աշխատակիցները քիչ առաջ  ժամանեցին  Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենք, որտեղ ըստ նախնական վարկածի՝ առկա է գազի արտահոսք: Ինչպես հայտնում է  Shabat.am-ի թղթակիցը՝ այս պահին ստուգումներ են անցկացվում թե՛ ներսում, թե՛ մասնաշենքի հարակից տարածքում: Դեպքի վայր են ժամանել նաև Շտապօգնության և Ոստիկանության աշխատակիցները:

Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԻՆ արձագանքման խմբի պետ փոխգնդապետ Տիգրան Ոսկանյանը՝ ահազանգը ստացվել է 10:30-ին:

«Հայտնել են, որ Մանկավարժական համալսարանում «խեղդող գազի» արտահոսք կա: Ժամանել ենք  դեպքի վայր ու պարզել, որ շենքը գազաֆիկացված չէ՝ ոչ հեղուկ, ոչ էլ բնական գազի խնդիր չկա այստեղ: Ինչ-որ քիմիական նյութից  առաջացած ,խեղդող գազ է: Այժմ բոլոր պատուհանները բաց են, շենքը օդափոխվում են, տեղ-տեղ առկա են գազի հետքերը, բայց ընդհանուր առմամբ նորմալ իրավիճակ է:

Մեր թղթակցի ճշտող հարցին, թե կոնկրետ որտեղի՞ց կարող է լինել արտահոսքը, ԱԻՆ աշխատակիցը պատասխանեց, որ դեռ հստակ չեն կարող ասել, արտահոսքը կարող էր լինել շենքի ցանկացած հատվածից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքում այս պահին առկա է գազի արտահոսք,  համալսարանի տվյալ մասնաշենքից տարհանել են ուսանողներին և աշխատակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին