Կարևոր իրադարձություններ

Էրդողանի՝ մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան

24 Հունիս, 2019 10:41
Էրդողանի՝ մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրառում է արել:

«Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ հունիսի 23 -ին Ստամբուլի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

 

Լրահոս

Դիտել ավելին