Կարևոր իրադարձություններ

Վիգեն Քոչարյանը երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը

24 Հունիս, 2019 10:36
Վիգեն Քոչարյանը երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը

ՀՀ ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդման արարողությամբ ստանձնեց պաշտոնը:

«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»,- երդման տեքստն ընթերցեց Քոչարյանը: Այնուհետև Վիգեն Քոչարյանը ստորագրեց երդման տեքստը: 

 Քոչարյանի երդման արարողությունը կայացավ ԱԺ հունիսի 24-ի նիստում:
Վիգեն Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Քոչարյանն ընտրվել էր ԱԺ-ի հունիսի 21-ի նիստում փակ գաղտնի քվեւակությամբ, 114 կողմ, 4 դեմ ձայներով:

 

Լրահոս

Դիտել ավելին