Կարևոր իրադարձություններ

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում

23 Հունիս, 2019 23:11
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում:  

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի 51 կգ քաշային կարգում Գրիգորյանը հենց մեկնարկում մրցեց Չեխիայից Նելա Ֆրեյհովային հետ և առավելության հասավ 5:0 հաշվով: Հաջորդ մենամարտն Անուշ Գրիգորյանը կանցկացնի հունիսի 26-ին՝ ուժերը չափելով լեհ հակառակորդի հետ:

Մինչ այս Հայաստանն արդեն երեք մեդալ է նվաճել սամբո մարզաձևից՝ Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե, իսկ Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

Լրահոս

Դիտել ավելին