Կարևոր իրադարձություններ

Հունիսի 24-28-ը Երևանում և Վանաձորում կմեկնարկի «Ինժեներական շաբաթը» (տեսանյութ)

23 Հունիս, 2019 20:09
Հունիսի 24-28-ը Երևանում և Վանաձորում կմեկնարկի «Ինժեներական շաբաթը» (տեսանյութ)

Կրթություն, գիտություն, հետազոտություն և ճարտարագիտություն. «Ինժեներական քաղաք»-ում մոտ ապագայում կստեղծվի 2000 նոր աշխատատեղ:

 «Քաղաքը» միավորելու է բացառապես բարձրտեխնոլոգիական ինժեներական լուծումներով ընկերությունները՝ խթանելու նորերի ստեղծումը: Կգործի նաև թանգարան ու ինժեներական դպրոց:
«Իրար հետ բերվում, մեկտեղվում են կրթությունը, գիտությունն ու հետազոտությունը և ճարտարագիտությունը»,- ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնեսի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը:

«Ինժեներական քաղաքը» ներկայացնելու համար հունիսի 24-28-ը Երևանում և Վանաձորում կմեկնարկի «Ինժեներական շաբաթը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին