Կարևոր իրադարձություններ

Արսեն Ղազարյանը՝ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

23 Հունիս, 2019 19:21
Արսեն Ղազարյանը՝ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

74 կգ քաշային սամբիստ Արսեն Ղազարյանը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում հայ սամբիստը 10։2 հաշվով առավելության հասավ Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Մարկարիանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Արսեն Ղազարյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից։ Մեկնարկում մեր սամբիստը 1-2 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբինին, ապա հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որում 3-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևին։

Ադրբեջանցու նկատմամբ տոնած հաղթանակի հետո Ղազարյանը հնարավորություն ստացավ մասնակցելու մեդալային պայքարին։

Քիչ անց բրոնզե մեդալի համար պայքարելու է նաև Գրիգոր Սահակյանը (90 կգ), որի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Պատա Գվինիաշվիլին է։ Ավելի ուշ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանն Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ կվիճարկի Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը։

Ղազարյանի մեդալը Հայաստանի համար երկրորդն է Եվրոպական խաղերում։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին հայ սամբիստներից պայքարի մեջ էին մտել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ):

Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մանուկյանը և Լալազարյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին