Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ականի պայթյունի հետևանքով երեխա է մահացել

23 Հունիս, 2019 18:33
Սիրիայում ականի պայթյունի հետևանքով երեխա է մահացել

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էլ-Հասակա նահանգում ական է պայթել, ինչի հետևանքով մեկ երեխա մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:

 Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ալ-Վաթան» սիրիական պարբերականին, 10-ամյա երեխա է զոհվել, 8-ամյա երեխան էլ տուժել է ցամաքային ականի պայթյունի ժամանակ, որը թողել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Պայթյունը որոտացել է Աբու Քասայիբ գյուղի շրջանում, որը գտնվում է Ղամիշլի քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում:  

Սիրիայում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում. ահաբեկիչները կառավարական բանակի ճնշումների ներքո սիրիական բնակավայրերից հեռանալիս պայթուցիկներ են տեղադրել՝ հաճախ նաև բնակելի շենքերում:

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ից ի վեր: 2017-ի վերջին հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակ տանելու մասին: Սիրիայի առանձին շրջաններում շարունակվում են գրոհայինների դուրս մղման արշավները:
 

Լրահոս

Դիտել ավելին