Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Եվրոպական խաղերի մասնակից հայ մարզիկների հետ (լուսանկարներ)

23 Հունիս, 2019 18:17
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Եվրոպական խաղերի մասնակից հայ մարզիկների հետ (լուսանկարներ)

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մարզիկների ավանում հանդիպել է Հայաստանի պարվիրակության և մարզիկների հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

 Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպես է անցնում մարզիկների առօրյան ավանում, ինչպես են մարզվում ու պատրաստվում մրցաշարերին։

Գագիկ Ծառուկյանը ողջունեց մարզիկներին եւ հետաքրքրվեց, թե արդյոք կան խնդիրներ կամ չլուծված հարցեր:

«Հույս ունեմ, որ մենք մեդալներով կվերադառնանք Հայաստան՝ հաղթական և շատ ուրախ։ Տեղյակ եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Սա զուտ օրակարգային հանդիպում չէ, ցանկանում եմ անկեղծ ասեք, որ եթե կան որոշ խնդիրներ, լուծենք»,- խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։

ՀԱՕԿ նախագահը նշեց նաև, որ հետևում է մարզիկների ելույթներին և նրանց կողքին է ցանկացած պահի։

 

Լրահոս

Դիտել ավելին