Կարևոր իրադարձություններ

Այսօր իր 47-րդ տարեդարձն է նշում ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը

23 Հունիս, 2019 17:39
Այսօր իր 47-րդ տարեդարձն է նշում ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը

Այսօր իր 47-րդ տարեդարձն է նշում ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստԶինեդին Զիդանը։ Գնդակին տիրապետելու բարձրակարգ տեխնիկայով այս ֆուտբոլիստի ֆենոմենն այն է, որ նա հրաշալի  և՛  ֆուտբոլիստ է, և՛ մարզիչ։

Զիզուն հանդես է եկել, որպես հարձակվողական կիսապշտպան ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Կաննի, Բորդոյի, Յուվենթուսի ևՌեալ Մադրիդի կազմում։  Որպես ակումբայն ֆուտբոլիստ Զիդանըհաղթել է Լա Լիգայում և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում Ռեալ Մադրիդիհետ, երկու անգամ էլ Յուվենթուսի հետ։ Հաղթել է նաև ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի խաղարկությունում և աշխարհի 1998թ․-ի առաջնությանը՝ դառնալով դուբլի հեղինակ եզրափակիչում։

2001-ին նրա տրանսֆերը Յուվենթուսից Ռեալ ռեկորդային 77,5 մլն․ եվրո արժեցավ։

2004-ին Ուեֆայի կողմից անցկացված հարցման արդյունքում Զիդանըճանաչվել է վերջին 50 տարիների լավագույն եվրոպացի ֆուտբոլիստը։

Ֆրանսիացին պատմության մեջ միակ մարզիչն է, ով հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում երեք անգամ անընդմեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին