Կարևոր իրադարձություններ

Իվանիշվիլիի որդին իր աջակցությունն է հայտնել Թբիլիսիի ցուցարարներին

23 Հունիս, 2019 17:18
Իվանիշվիլիի որդին իր աջակցությունն է հայտնել Թբիլիսիի ցուցարարներին

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բերան, իր համերաշխություն է հայտնել Ռուսթավելի պողոտայի ցուցարարներին:

«Ուզում եմ աջակցել իմ ազատամիտ հասակակիցների անկեղծ և արդար բողոքներին, որոնք սկսվել էին իրեն կորցրած  մի շփոթված վրացի քաղաքական գործչի պատճառով: Բռնությունների հետևանքով տուժեցին ինչպես ցուցարարներ, այնպես էլ ոստիկաններ»,- գրել է Բերան Facebook-ի իր էջում:

Նրանք կոչ է արել չքաղաքականացնել հանրահավաքը և չտրվել սադրանքների:

«Ես Ձեզ հետ միասին վերապրում եմ այդ ցավը և պատրաստ եմ աջակցել ցուցարարներից յուրաքանչյուրին: Մենք՝ անկախության շրջանում ծնվածներս, ոչ ոքի

չենք զիջի մեր հայրենիքի ազատությունը »,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին