Կարևոր իրադարձություններ

Վրացական ակումբների ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ շապիկներով

23 Հունիս, 2019 17:04
Վրացական ակումբների ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ շապիկներով

Վրացական մի քանի ակումբների ֆուտբոլիստները երկրի առաջնության 19-րդ տուրում խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ մարզաշապիկներով՝  այդկերպ արտահայտելով իրենց վերաբերմունքը Թբիլիսիում տեղի ունցող իրադարձությունների նկատմամբ:

Ֆուտբոլիստներից մեկը եղել է ՌԴ քաղաքացի, ազգությամբ վրացի Նոդար Կավտարաձեն, որը հանդես է գալիս Քութայիսի «Տորպեդոյում»: Վրաստանի առաջնության 19-րդ տուրի «Սիոնիի» հետ հանդիպմանը 26-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել «Ես Վրաստանից եմ, և իմ երկիրը օկուպացված է Ռուսաստանի կողմից» գրությամբ շապիկով:

Կավտարաձեն Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, 2012-2014 թթ. հանդես է եկել «երկաթուղայինների» երիտասարդական թիմի կազմում:

Նման շապիկով ամբողջ խաղի ընթացքում պահեստայինների նստարանին է եղել ևս մեկ ռուսաստանցի ֆուտբոլիստ՝ 19-ամյա Վախթանգ Նեբերիձեն, որը Մոսկվայի «Ստրոգինո» ակումբի սան է:

 

Լրահոս

Դիտել ավելին