Կարևոր իրադարձություններ

ՆԱՍԱ-ն Մարսի վրա կյանքի գոյության հավանական նախանշաններ է հայտնաբերել

23 Հունիս, 2019 16:31
ՆԱՍԱ-ն Մարսի վրա կյանքի գոյության հավանական նախանշաններ է հայտնաբերել

ԱՄՆ ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity սարքը, որը 2012թ. ի վեր ուսումնասիրում է Մարսի մակերևույթը, մոլորակի օդում մեծ քանակությամբ մեթան գազ է հայտնաբերել, ինչը կարող է վկայել կյանքի գոյության, մասնավորապես՝ մանրէների առկայության մասին:

Այս մասին գրում է The New York Times-ը՝ մանրամասնելով, որ Երկրի վրա մեթան գազն արտազատում են կենդանի օրգանիզմները:

Մարսագնացն այս տեղեկությունը Երկիր է ուղարկել անցած հինգշաբթի, իսկ հաջորդ օրը գիտնականներն արդեն ոգևորված քննարկելիս են եղել ուշագրավ փաստը:

Միևնույն ժամանակ, մասնագետները չեն բացառել, որ հայտնաբերված գազը կարող էր միլիոնավոր տարիներ գտնվել մոլորակի ներսում և միայն հիմա դուրս գալ անցքերից ու ճաքերից:

 

Լրահոս

Դիտել ավելին