Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում 25-ամյա վարորդը «Վեգա» ընկերության Ford-ով գլորվել է ձորը. մեքենայում հրդեհ է բռնկվել

23 Հունիս, 2019 15:27
Արարատի մարզում 25-ամյա վարորդը «Վեգա» ընկերության Ford-ով գլորվել է ձորը. մեքենայում հրդեհ է բռնկվել

Հունիսի 23-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Վրեժ Համբարձումյանը իր վարած Ford Transit մակնիշի 847 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին և ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Արսեն Խոջումյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու այդ պահին Երևանից Սիսիան ուղևորվող Սիսիանի հիվանդանոցի բժիշկները: Վերջիններս տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին և սպասել են այնքան ժամանակ, մինչև ժամանել են Արարատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր էլ վիրավորներին տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն:

Աղբյուրը նշել է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ավտոմեքենան պատկանում է «Վեգա» ընկերությանը: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին