Կարևոր իրադարձություններ

«Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում ՌԴ դեսպանի քայլերը, վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ

23 Հունիս, 2019 14:01
«Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում ՌԴ դեսպանի քայլերը, վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքում, որում գրում է.

«Հայաստանի Հանրապետության անկախությունը բացարձակ արժեք է...

Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան persona non grata հայտարարելու շարժում՝ դիմելով քաղաքական գործունեության բոլոր թուլատրելի միջոցներին, այդ թվում՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն»:

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին