Կարևոր իրադարձություններ

Երևանում Subaru-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան կնոջ. Shamshyan.com

23 Հունիս, 2019 12:43
Երևանում Subaru-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան կնոջ. Shamshyan.com

Հունիսի 23-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Subaru մակնիշի 36 CQ 517 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 65-70 տարեկան կնոջը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որից հետո օգնել է վրաերթի ենթակվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վրաերթի հարևանությամբ բնակվողները, այնուհետև ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներն ու բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին