Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 6 ներկայացուցիչ

23 Հունիս, 2019 12:27
Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 6 ներկայացուցիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են 2-րդ Եվրոպական խաղերը։ Մրցումային երրորդ օրը հանդես կգան բասկետբոլիստները, սպորտային ակրոբատները, նետաձիգները, աթլետները, բռնցքամարտիկները, հեծանվորդները, ձյուդոիստները, գեղարվեստական մարմնամարզուհիները, սամբիստները, հրաձիգները, սեղանի թենիսիստները։

Հայաստանի ներկայացուցիչներից հունիսի 23-ին պայքարի մեջ կմտնեն սամբիստներ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Արման Դարչինյանը (75 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):

Ձյուդոիստներից տատամի դուրս կգա Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ)։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին