Կարևոր իրադարձություններ

Անձնագրային և վիզաների վարչության և պետական որևէ այլ կառույցի աշխատակից քաղաքացուց գումար չի պահանջել. Մ.Բիչախչյան

23 Հունիս, 2019 12:17
Անձնագրային և վիզաների վարչության և պետական որևէ այլ կառույցի աշխատակից քաղաքացուց գումար չի պահանջել. Մ.Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է համացանցում տարածված այն լուրերը, թե Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացուց գումար են պահանջել: Նա, մասնավորապես, գրել է.

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ անձամբ տեսակապով կապ եմ հաստատել քաղաքացու՝ Արմեն Էդուարդի Հովակիմյանի (ծնված 06.09.1981թ.) հետ: Վերջինս տեղեկացրեց, որ իր հարցազրույցը անձամբ դիտելուց հետո զգացել է, որ սխալ է շարադրել միտքը և այնպիսի տպավորություն է, որ իրենից գումար են պահանջել Անձնագրային և վիզաների վարչությունից:
Արմեն Էդուրադի Հովակիմյանը դիմել է ԱՎՎ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Ծննդյան վկայականում և անձնագրում առկա անհատական տվյալներում եղել են հակասություններ (հայրանվան մասով՝ Էդուարդ-Էդիկ): Առաջարկվել է փաստաթղթերը համապատասխանեցնել իրար, որից հետո կընդունվի դիմումը: Դրանից հետո իր ծանոթներից մեկը ասել է միգուցե հնարավոր է գումարով հարցը կարգավորել: Արմեն Հովակիմյանը հավաստիացրեց, որ իրենից ԱՎՎ-ի և ոչ մի պետական կառույցի աշխատակից գումար չի պահանջել:

Քանի որ խնդրին արդեն լիարժեք տեղյակ եմ և ՔԿԱԳ մարմնի հետ ունենք համագործակցության գերազանց փորձ, քաղաքացուն հրավիրել եմ ինձ մոտ բոլոր փաստաթղթերով (ծննդյան վկայական, ատեստատ, ՌԴ անձնագիր, դիպլոմ): ՔԿԱԳ մարմնի հետ կքննարկենք ծննդյան վկայակնում ուղղում կատարելու հարցը, որից հետո հնարավոր կլինի ընդունել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում»:

 

Լրահոս

Դիտել ավելին