Կարևոր իրադարձություններ

Իրանում մահապատժի է ենթարկվել ՊՆ աշխատակից, որը լրտեսել է հօգուտ ԱՄՆ-ի

23 Հունիս, 2019 11:28
Իրանում մահապատժի է ենթարկվել ՊՆ աշխատակից, որը լրտեսել է հօգուտ ԱՄՆ-ի

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել պաշտպանության նախարարության պայմանագրային աշխատողի, որը լրտեսել է հօգուտ Միացյալ Նահանգների, մասնավորապես՝ Կենտրոնական հետախուզական վարչության: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ իրանական լրատվամիջոցներին հղումով:

Նրանց փոխանցմամբ՝ մահապատժի ենթարկվածը Ջալալ Հաջի Զավարն է, որը ծառայել է երկրի ՊՆ ավիատիեզերական ուժերում:

Համապատասխան վճիռը կայացրել է ռազմական դատարանը: Նա մահապատժի է ենթարկվել Քարաջ քաղաքի բանտերից մեկում:

Աղբյուրը մանրամասնում է, որ հետաքննության ժամանակ Զավարը խոստովանել է, որ գումարի դիմաց լրտեսել է ամերիկյան կառավարության համար: Խուզարկության արդյունքում նրա տանը փաստաթղթեր և լրտեսական սարքեր են հայտնաբերվել:

Նրա նախկին կինը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել լրտեսությանը հարցերում ներգրավվածության համար:

Օրերս Իրանը հայտարարել է, որ երկրի տարածքում բացահայտել է նոր լրտեսական , որն աշխատել է ԿՀՎ-ի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին