Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՄԻՊ-ը կոչով դիմել է Վրաստանի իր գործընկերոջը

23 Հունիս, 2019 11:19
ՌԴ ՄԻՊ-ը կոչով դիմել է Վրաստանի իր գործընկերոջը

ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան կոչ է արել իր վրացի գործընկերոջը՝ աջակցություն ցուցաբերել Վրաստանում իր համաքաղաքացիների իրավունքների ապահովմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կոչ եմ անում Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային աջակցություն ցուցաբերել և ապահովել Վրաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»,- ասել է Մոսկալկովան:

Նա ընդգծել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները չափազանց անհանգստացնող են:

«Ցավոք, մշակութային երկխոսության փոխարեն ողջ ռուսական պատվիրակության իրավունքները, պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ, խախտվել են»,- հավելել է ՌԴ ՄԻՊ-ը:

ՌԴ ՄԻՊ-ն ընդգծել է, որ նրանց կյանքը վտանգվել է և նրանք ստիպված են եղել շտապ լքել երկիրը:
«Հարձակման է ենթարկվել նաև «Ռոսիա-24»-ի նկարահանող խումբը, հազարավոր ռուսաստանցիներ ստիպված են դադարեցնել իրենց հանգիստը և շտապ վերադառնալ տուն: Մարդու իրավունքների նման խախտումնեը անթույլատրելի են»,- ասել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին