Կարևոր իրադարձություններ

Չինաստանում 5.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

23 Հունիս, 2019 00:09
Չինաստանում 5.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

Շաբաթ Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:

 Նշվում է, որ տեղի ժամանակով կիրակի 00:30-ի (երևանյան՝ շաբաթ 20:00) դրությամբ՝ երկրաշարժի հետևանքով վիրավորումներ են ստացել 16 մարդ, որոնց հոսպիտալացրել են:

Երկրի հարավարևմտյան շրջանում գտնվող Սիչուան նահանգի Իբին շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղի ժամանակով 22:29-ին (երևանյան՝ 18:29): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:

Շաբաթվա սկզբին նույն շրջանում 6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել, որից հետո մոտ 70 հետցնցումներ էին գրանցվել մեկ օրվա ընթացքում:    

 

Լրահոս

Դիտել ավելին