Կարևոր իրադարձություններ

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում

22 Հունիս, 2019 22:47
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճեց Եվրոպական երկրորդ խաղերում:

 Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մրցեց Իտալիայից Միշել Ալսիոյի հետ, սակայն պարտվեց նվազագույն հաշվով: Դավիթ Գրիգորյանը դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր՝ առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:
 

Լրահոս

Դիտել ավելին