Կարևոր իրադարձություններ

Մեղմացվել է մարիխուանայի պահման ու օգտագործման համար սահմանված պատիժը

22 Հունիս, 2019 20:59
Մեղմացվել է մարիխուանայի պահման ու օգտագործման համար սահմանված պատիժը

ԱՄՆ Նյու-Յորքի նահանգային օրենսդիր մարմինը չի կարողացել համաձայնեցնել ռեկրեացիոն նպատակներով մարիխուանայի օգտագործումը թույլատրող օրենսդրական նախագիծը, սակայն մեղմացրել է մարիխուանայի պահման ու օգտագործման համար նախատեսված պատիժը։

Այս մասին հայտնում է PIX 11-ը։ Համաձայն հաղորդման, նյու-յորքյան նահանգային օրենսդիրները քվեարկել են այն բանի օգտին, որպեսզի վերաորակավորվի մարիխուանայի պահումը քրեական հանցանքին վարչական իրավախախտման, որով մեկ ունցիա մարիխուանայի պահումը տուգանվելու է 50 դոլարով, իսկ դրանից ավելը, արդեն 200 դոլարով։

Բացի այդ, հնարավորություն է ստեղծվում այս հոդվածով նախկինում եղած դատվածությունները հանել, եթե խոսքը փոքր չափաբաժինների մասին է։ Եթե դատվածության հանելու դրույթը աշխատի, ապա 600 հազար մարդ նահանգի բնակչությունից կազատվի իր կենսագրության մեջ առկա դատվածության նշումից։

Գործող օրենսդրությամբ սակայն արգելվում է հանրային վայրերում մարիխուանայի օգտագործումը եւ նման դեպք ֆիքսելիս, ոստիկանությունը կարող է իրականացնել ձերբակալում։

 

Լրահոս

Դիտել ավելին