Կարևոր իրադարձություններ

Երրորդ հանրապետության առաջին դեմքերը՝ հոգեբանի ակնոցով. Armradio.am

22 Հունիս, 2019 18:38
Երրորդ հանրապետության առաջին դեմքերը՝ հոգեբանի ակնոցով. Armradio.am

Մենք ծանոթ ենք նրանց իշխանության տարիների տնտեսական ու քաղաքական ձեռքբերումներին, բացթողումներին, Արցախյան հիմնահարցի, հայ- թուրքական, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան Արևմուտք  հարաբերությունների վերաբերյալ նրանց որդեգրած դիրքորոշմանն ու վարած ներքին քաղաքական օրակարգի գրեթե բոլոր նրբություններին։ Երրորդ հանրապետության առաջին դեմքերին այսօր փորձելու ենք ճանաչել որպես հոգեբանական կերպար։ Դրանում մեզ կօգնի հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Եվ այսպես՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան: Գրում է Armradio.am-ը: Նա իշխանության եկավ ղարաբաղյան շարժմամբ: Մատենադարանի գիտաշխատողի կերպարից չազատվեցերբեք. լուրջ, խելացի, միաժամանակ՝ վճռականության փոքր- ինչ պակասով.

 Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան: Ինչով նա գրավեց ժողովրդին. հոգեբան Միհրդատ Մադաթյանն է վերլուծում.

«Մեզ շատ գրավում էր այն գեղեցիկ գրական հայերենը, որով Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր։ Կապ չուներ՝ ինչի մասին է խոսում։ Միանշանակ՝ գրագետ մարդ է և հրաշալի տիրապետում է հոգեբանական որոշակի իրավիճակների, ինչի ականատեսը եղանք հատկապես մարտի մեկին  նախորդող շրջանում, երբ նա կրկին հրապարակ հավաքեց»։

Ուժեղ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հոգեբանը չէր որակի:

 Բայց բացը նա կարողանում էր լրացնել հռետորական արվեստով և կրթությամբ՝ ասում է:

 Ըստ հոգեբանի, որպես հռետոր Լևոն Տեր-Պետրոսյանը լավագույնն է, և այդ առումով մնաց անգերազանցելի իր բոլոր պաշտոնակիցների մեջ: 

Առաջին նախագահիլավագույն որակների մեջ հոգեբանն ընդգծում է  նաև ոգին, որը կարողացավ պահպանել ու առաջնորդել 80-ականների ազգային զարթոնքի տարիներին:

Առաջին նախագահի բացասական գծերի մասին. «Փառասիրությունը, որը Լևոն Տեր Պետրոսյանի մոտ բարձր մակարդակի վրա է դրված: Այդ շրջանում ձևավորվեց կոռուպցիան։ Երրորդ բացասական գիծը, գուցե մի քիչ սուբյեկտիվ է, բայց ես կնշեի Լևոն Տեր-Պետրոսյանի բացասական վերաբերմունքը պատերազմի նկատմամբ»։

 Խարիզմատիկ կերպար, տեսակով առաջնորդ, որը գիտակցում է նաև առաջնորդի վրա դրված ամբողջ պատասխանատվությունը: Միաժամանակ գիտակցում է՝ ապրելաոճը ևս պետք է համապատասխանի իր կարգավիճակին: 

 Հոգեբանն այսպես է բնորոշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Նա սկսեց թելադրել ինչ-որ ուրիշ՝ սպորտային և առողջ ապրելաոճ։ Սուր ու կոշտ արձագանքներ միջազգային հանրությանը, որը մեզ դուր էր գալիս։ Մենք տեսանք սովորելու մեծ ներուժ։ Երբ նայում ենք նրա խոսքը պաշտոնավարման առաջին տարիներին և վերջում, աճի լուրջ տարբերություն ենք տեսնում։ Երրորդ դրական գիծը՝ նախագահը միշտ գտնվում էր իր դերում»։

 Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին