Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Մուշավան թաղամասում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

22 Հունիս, 2019 20:11
Հրդեհ Մուշավան թաղամասում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հունիսի 22-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասում. այրվում է խոտածածկ տարածք:

 Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:29-ին, մարվել՝ 14։30-ին: Երկու օջախով այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ:
 

Լրահոս

Դիտել ավելին