Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին ինքնակենսագրական գիրք է գրել

22 Հունիս, 2019 19:53
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին ինքնակենսագրական գիրք է գրել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նոր գիրք է գրել, որը պատմում է իր քաղաքական կարիերայի մասին՝ նախքան 2007 թվականին Ելիսեյան պալատ գալը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախկին նախագահի հուշագրությունը Ֆրանսիայում վաճառքում կլինի հունիսի 27-ից:

350 էջանոց ինքնակենսագրական գիրքն ունի «Կրքեր» վերնագիրը, այն լույս է տեսնելու 200 հազար տպաքանակով: Գիրքը պատմում է քաղաքականության մեջ Սարկոզիի առաջին քայլերի մասին:

Սարկոզիի շրջապատից հայտնում են, որ այն խիստ անձնական է: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ թեպետ նախկին նախագահը «հուշագրությունը գրել է այս տարի, սակայն նման գաղափար է ունեցել երկար ժամանակ»: Չի բացառվում, որ նա գրի նաև գրքի շարունակությունը, որը կառնչվի արդեն նախագահական տարիներին:

 

Լրահոս

Դիտել ավելին