Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստ է ընդունել մեծ թվով ռուս զբոսաշրջիկների

22 Հունիս, 2019 19:29
Հայաստանը պատրաստ է ընդունել մեծ թվով ռուս զբոսաշրջիկների

Հայաստանն ունի այն պոտենցիալը, որը նրան թույլ կտա ընդունել մեծ թվով զբոսաշրջիկներ Ռուսաստանից, հայտարարել է Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Կարինե Դավոյանը:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք ունենք լավ պոտենցիալ` համապատասխան հյուրանոցային համալիրներ, մեծ թվով տուրօպերատորներ, որոնք կարող են մատչելի փաթեթներ առաջարկել: Մենք ունենք հանգստյան հետաքրքիր վայրեր, գեղատեսիլ վայրեր, որոնք կհետաքրքրեն ռուս զբոսաշրջիկներին»,- ասել է Դավոյանը:Նրա խոսքով` վերջին տարիներին մեծ թվով բոսաշրջիկներ են ժամանել հենց Ռուսաստանից: «Այդ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ չկա լեզվական խոչընդոտի խնդիրը, բացի այդ այստեղ ռուսներին ջերմ են ընդունում»,- ասել է Դավոյանը:Նրա խոսքով` ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանում մնացել են գեղատեսիլ վայրեր, որոնք նրանք հիշում են դեռ սովետական միության ժամանակներից:Ռուսների համար Հայաստանը անծանոթ երկիր չէ:

Ավելի վա Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Եվգենի Տրոֆիմովը Երևանում լրագրողներին ասել էր, որ Հայաստան են այցելում տարեկան 500 հազար ռուս զբոսաշրջիկներ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին