Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ի երկու կալանավոր դադարեցրել է հացադուլը

22 Հունիս, 2019 19:12
Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ի երկու կալանավոր դադարեցրել է հացադուլը

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող երկու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը.

 «ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել տվյալ ՔԿՀ-ում հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձ Հ.Դ.-ին և հունիսի 17-ից հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձ Վ.Մ.-ին:

Դատախազի կողմից նշված անձանց սահմանված կարգով հարցման ենթարկելու արդյունքում Հ.Դ.-ն հայտնել է, որ հացադուլը հայտարարել է իրեն առաջադրված մեղադրանքի, իսկ Վ.Մ.-ն՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հետ համաձայն չլինելու պատճառով:

Կայացած ընդունելության ընթացքում մարզի դատախազը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել նրանց բարձրացրած հարցերի, մի դեպքում մեղադրանքի էության, հիմնավորվածության, մյուս դեպքում՝ տվյալ խափանման միջոցի կիրառման հիմքերի, անհրաժեշտության հանգամանքների վերաբերյալ, բացատրել նրանց կողմին ընտրված բողոքը նման ծայրահեղ միջոցներով արտահայտելու բացասական հետևանքները և հորդորել հացադուլը և ջրադուլը փոխարինել իրենց իրավունքների իրացման իրավական միջոցներով:

Ընդունելության վերջում նշված անձինք հայտնել են, որ բավարարված են դատախազի այցով և տված պարզաբանումներով և նույն օրը դադարեցրել են հացադուլը և ջրադուլը»:

 

Լրահոս

Դիտել ավելին