Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ երկրների հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ղրղըզստանում

16 Հոկտեմբեր, 2015 13:10
ԱՊՀ երկրների հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ղրղըզստանում

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2016 թվականի սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: Հաղորդում է RIA Novosti-ն: «Դիտարկվել է 2016 թվականին ԱՊՀ-ում նախագահության հարցը։ Ղրղըզստանի Հանրապետության նախագահի առաջարկով որոշում է ընդունվել Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Ղրղըզստանում»,- հայտնել է նա։ Լեբեդևը հայտարարել է, որ նեղ ձևաչափով հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարներն անկեղծ կարծիքներ են փոխանակել ԱՊՀ-ի այժմեական խնդիրների շուրջ, ապա հստակեցրել նիստի օրակարգն ու կանոնակարգը։

 

Լրահոս

Դիտել ավելին