Կարևոր իրադարձություններ

Միասնական քննությունների լրացուցիչ փուլի հայտագրումը տեղի կունենա հունիսի 24-30-ը, լրացուցիչ փուլը՝ հուլիսի 1-8-ը․ ԳԹԿ

22 Հունիս, 2019 18:16
Միասնական քննությունների լրացուցիչ փուլի հայտագրումը տեղի կունենա հունիսի 24-30-ը, լրացուցիչ փուլը՝ հուլիսի 1-8-ը․ ԳԹԿ

Գնահատման թեստավորման կենտրոնը միասնական քննությունների լրացուցիչ փուլին և կենտրոնացված քննությունների հայտագրման մասին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ եթե միասնական և կենտրոնացված քննությունների հայտագրման հիմնական փուլում չեք հայտագրել միասնական և կենտրոնացված քննությունները կամ բացակայել եք միասնական քննությունից կամ վատառողջության պատճառով ընդհատել եք միասնական քննությունը, կարող եք հայտագրվել լրացուցիչ փուլում՝ հունիսի 24-ից 30-ին գալով ԳԹԿ:

Անհրաժեշտ է ներկայացնել.
1. անձը հաստատող փաստաթուղթը՝ պատճենով, 
2. որևէ կրիչով լուսանկար 3/4 չափսի /կրիչը վերադարձվում է/, 
3. ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար 1500 դրամ վճարման անդորրագիրը /ԳԹԿ հաշվեհամարն է 900018003401, այն գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարությունում, վճարումը հնարավոր է կատարել այդ հաշվեհամարին ցանկացած բանկում/:

Վճարումից ազատվում են բանակից զորացրվածները, մանկուց հաշմանդամները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան անձինք, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհվածների /մահացածների/ երեխաները, հանրակրթական առարկաներից միջազգային օլիմպիադաների հաղթողները, աշխարհի և/կամ Եվրոպայի սպորտային առաջնությունների մրցանակակիրները:

Միասնական քննությունների լրացուցիչ փուլը տեղի կունենա հուլիսի 1-ից 8-ին:

Հիշեցնում ենք, որ բացասական կամ ցածր միավորներ ստացած դիմորդները չեն կարող վերահանձնել միասնական քննությունները, քանի որ ՀՀ կառավարության 597֊Ն որոշման համաձայն միասնական քննությունները դիմորդները հանձնում են միայն մեկ անգամ։

 

Լրահոս

Դիտել ավելին