Կարևոր իրադարձություններ

TripAdvisor-ը ներկայացրել է լավագույն բաները, որոնք կարելի է անել 2019-ին ճամփորդելիս (լուսանկարներ)

22 Հունիս, 2019 17:11
TripAdvisor-ը ներկայացրել է լավագույն բաները, որոնք կարելի է անել 2019-ին ճամփորդելիս (լուսանկարներ)

Ճամփորդությունների TripAdvisor խորհրդատվական կայքը հրապարակել է լավագույն փորձառությունների վարկանշային աղյուսակը, որոնք կարելի է անել 2019-ին:

Աղյուսակը կազմվել է ամբողջ աշխարհից կայքի օգտատերերի անձնական փորձի և գնահատականների հիման վրա: Լավագույն 10 փորձառությունների ցանկը ներկայացնում ենք ստորև.


10. Այցելել Սիքստինյան Կապելլան և Սուրբ Պետրոսի տաճարը Վատիկանում

 

9. Զբոսանավով շրջագայել Չիկագո գետով՝ ուսումնասիրելով քաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը (ԱՄՆ)  


8. Այցելել Իտալիայի Տոսկանա շրջան՝ հիանալու ֆանտաստիկ բնապատկերներով, ուտելիքով և ճարտարապետությամբ:

 

 


7. Դայվինգ Սիլֆրա ճեղքվածքում՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի տեկտոնական սալերի բախման վայրում, որի ժամանակ կարելի է դիտել ստորջրյա ֆլորան և ֆաունան (Իսլանդիա)


6.  Հեծանիվով շրջագայել Լաս Վեգասի Կարմիր ժայռերի կիրճով



5. Անձնական զբոսավարի ուղեկցությամբ անվակառքով շրջագայել Փարիզում


4. Շքեղ զբոսանավով մեկժամյա շրջագայություն Ամստերդամի ջրանցքով, որը սկսվում է Աննա Ֆրանկի թանգարանից (Նիդեռլանդներ)


3. Ճոճանակ նստել Ինդոնեզիայի Բալի կղզու ջունգլիներում


2. Համտեսել տեղական խոհանոցի ախորժալի ուտեստները Չինաստանի Սիան քաղաքում


1. Ռաֆթինգ Նոր Զելանդիայի Կաիտունա գետում, որտեղ գտնվում է ռաֆթինգով զբաղվելու համար աշխարհում ամենաբարձ ջրվեժը

 

Լրահոս

Դիտել ավելին